2008թ. օգոստոսյան պատերազմի ընթացքում հավանական հանցավոր գործողությունների և դրան հաջորդած շրջանի ուսումնասիրության նպատակով ստեղծվել է 8 մարդուց բաղկացած քննչական խումբ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:
Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ ելնելով քրեական գործի մեծ ծավալից և միջազգային քրեական իրավունքի կանոնադրությունից՝ գլխավոր դատախազը կարգադրել է քրեական գործը վարել Վրաստանի դատախազության աշխատակիցներին, ՆԳՆ-ին և ՊՆ ռազմական ոստիկանությանը:
Քննչական գործընթացը ղեկավարելու են Վրաստանի գլխավոր դատախազության քննչական մասի հրամանատար Միրանդա Մելքաձեն և իրավական ապահովման բաժնի ղեկավարի տեղակալ Մեդեյա Ռոսեբաշվիլին:








































