ՆԱՏՕ-ն հանդես է գալիս Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության օգտին, ձգտում խուսափել առճակատումից և նոր «սառը պատերազմից»՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ առճակատման և նոր «սառը պատերազմի», մենք ցանկանում ենք խուսափել նոր «սառը պատերազմից»»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում։
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները վատացել են 2014 թվականին Ուկրաինայի հարցով տարաձայնությունների պատճառով, դաշինքը միակողմանիորեն հայտարարել էր Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության դադարեցման մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի խափանման մեջ։
«Ռուսական ավիացիայի հարվածները խափանում են Սիրիայում քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասել է նա։









































