Դեկտեմբերի 19-ից կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին «Ա1+»–ի հետ զրույցում այսօր ևս մեկ անգամ շեշտել է նրա փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: «Բնականաբար, պարոն Շիրխանյանը չի խուսափում որևէ քննչական գործողությունից, հարցադրումներից: Ինքը ճանաչում է գործով անցնող տերտերին և լրագրողին: Նրանց հետ երեք անգամ է հանդիպել: Ասում է՝ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:
Փաստաբանը հիշեցրել է նաև, որ թեև պարոն Շիրխանյանն առողջական խնդիրներ ունի, սակայն դեռևս չեն թույլատրել նրան հետազոտության տանել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































