ԱՄՆ-ն իր հակահրթիռային պաշտպանության համակարգով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի որսը առաջինը մտադիր է փորձարկել 2015 թվականին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի վարչակազմում օպերացիոն փորձարկումների ու գնահատականների վարչության տնօրեն Մայքլ Գիլմորը: Նա ելույթ է ունեցել Սենատում կայացած լսումներին, որոնց ժամանակ քննարկվել են ՀՀՊ ոլորտում ամերիկյան ծրագրերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նա նշել է նաև, որ երկու թիրախների միաժամանակյա որսի առաջին փորձը կձեռնարկվի 2018-ին:
ԱՄՆ-ում երրորդ ցամաքային բազայի տեղակայման հնարավորությունը որոշվեց ուսումնասիրել ՀՀՊ համակարգի շինարարության պլաններում մարտին տեղ գտած փոփոխությունների շրջանակում: Այդ փոփոխությունների արդյունքում ԱՄՆ-ը հրաժարվել է Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման 4-րդ փուլից, որն առաջացրել էր Ռուսաստանի վրդովմունքը:
Որոշվել էր Ալյասկայում ևս 14 հակահրթիռներ տեղակայել և տեղադրել երկրորդ հզոր ռադիոտեղորոշիչ լրտեսման կայանը Ճապոնիայում:
Պենտագոնի ղեկավարի՝ գլոբալ ռազմավարական հարցերով օգնական Մադլեն Կրիդոնի խոսքով՝ վերջնական որոշում այն մասին, թե՝ անհրաժե՞շտ է արդյոք կառուցել երրորդ բազա, ԱՄՆ վարչակազմը դեռևս չի կայացրել: Ներկայիս նախապատրաստական աշխատանքը տարվում է նման օբյեկտի շինարարության տեմպերի արագացման դեպքում, եթե շինարարության մասին որոշում ընդունվի:








































