Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմում Հերմիոնայի դերով, սեր է գտել Սիլիկոնե հովտում, գրում է Daily Mail-ը: Աղբյուրների խոսքերով` աստղի նոր ընտրյալը ամերիկացի բիզնեսմեն Ուիլյամ Նայթն է Medallia ընկերությունից:
Նայթը 10 տարով մեծ է Ուոթսոնից: Ըստ տվյալների` նա տարեկան վաստակում է մոտ 150 հազար դոլար, իսկ դերասանուհու կարողությունը գնահատվում է 33 միլիոն ֆունտ սթեռլինգ: Ինչպես պնդում է աղբյուրներից մեկը` Նայթը սովորական տղա է, հեռու Հոլիվուդից, ինչը շատ է դուր գալիս Ուոթսոնին:











































