ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան շարունակում են ճնշում գործել Իրանի վրա, որպեսզի վերջինս բացահայտի իր միջուկային ծրագրի մանրամասները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Մենք պայմանավորվել ենք շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա՝ կապված այն բանի հետ, որ նա նախկինի պես չի կատարում իր միջուկային պարտավորությունները»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Իրանի վրա դրված է «Վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) երկրների հետ կառուցողական բանակցություններ վարելու պատասխանատվություն, որպեսզի ցրի աշխարհի մտավախությունը՝ կապված միջուկային ծրագրի հետ:









































