Archive.org ծառայության շրջանակներում ֆիննական F-Secure ընկերության հետազոտությունների բաժնի ավագ աշխատակից Միքո Հիփոնենը և Internet Archive պորտալում ծրագրային ապահովման գրադարանի հսկիչ Ջեյսոն Սքոթը բացել են համակարգչային վիրուսների թանգարան: Այս մասին հայտնում է Utramir.net-ը:
Malware Museum-ը վիրուսների թանգարան է, որտեղ ներկայումս ներկայացված են մոտ 8 տասնյակ «վնասատուներ», որոնք տարածված են եղել 1980-ական և 1990-ական թվականներին: Այցելուներին հնարավորություն է տրվում սեփական աչքով տեսնել՝ ինչ է տեղի ունեցել դրանցով համակարգչի վարակվելու դեպքում, և այդ դեպքերում ինչ հաղորդագրություններ է ստացել օգտատերը:
Ներկայացված նմուշների թվում են Frodo վիրուսը, որը տարածվել է դիսկետների վրա և ակտիվացել է սեպտեմբերի 22-ին՝ Տոլկինի «Մատանիների տիրակալը» գրքի հերոսներ Բիլբո և Ֆրոդո հոբբիթների ծննդյան օրը՝ վարակված համակարգչի բեռնման ժամանակ ցույց տալով Frodo Lives («Ֆրոդոն ողջ է») տեքստը:







































