Wednesday, 01 07 2026
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը

Վաշինգտոնի կարծիքով՝ Թուրքիայի դիրքորոշումը քրդերի հարցում խանգարում է Սիրիայում քաղաքական կարգավորմանը. WSJ

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ քրդերի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը հիմնական խոչընդոտներից մեկն է Սիրիայում քաղաքական կարգավորման ճանապարհին և լուրջ արգելք՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

«Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Սիրիայում քուրդ մարտիկների հանդեպ, որոնք ԱՄՆ-ի առավել արդյունավետ դաշնակիցների թվում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, խաթարում է այդ ծայրահեղական խմբավորման դեմ ավելի ինտենսիվ ռազմական գործողություններին ուղղված ջանքերը»,- նշում է պարբերականը:

Թերթը նշում է, որ Անկարան արդեն բազմիցս Վաշինգտոնին հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ քուրդ դաշնակիցները զենք են փոխանցում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, իսկ նրանք, իրենց հերթին, այն կիրառում են Թուրքիայի տարածքում: Ամերիկյան իշխանություններն այդ պնդումները անհիմն են համարում:

Պարբերականը նշում է, որ այս թեման բարձրացվել է վերջերս ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ այդ երկիր այցի ընթացքում: Ըստ թերթի՝ Բայդենի հետ հանդիպումներից հետո «թուրք պաշտոնատար անձինք The Wall Street Journal-ին ասել են, որ իրենք պատրաստ են ռմբակոծել Սիրիայում ամերիկացի դաշնակիցներին, եթե մատակարարումները շարունակվեն»:

«ԱՄՆ կենտրոնական մի շարք պաշտոնյաներ ասում են, որ Թուրքիայի դիրքորոշումը դարձել է ամենամեծ խոչընդոտներից մեկը Սիրիայում արդեն 5 տարի շարունակվող հակամարտության քաղաքական կարգավորման, նաև ԴԱԻՇ-ի դեմ արդյունավետ ռազմական արշավ իրականացնելու ճանապարհին»,- նշվում է հոդվածում:

Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայումս նկատվում է վստահության նվազում Անկարայի և Վաշինգտոնի միջև՝ վերջինիս կողմից սիրիացի քրդերին աջակցության պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում