Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին մեկնաբանել է #RIPTwitter («Հանգչիր խաղաղությամբ, Twitter») հեշթեգի ի հայտ գալը՝ կապված նորությունների ժապավենի ալգորիթմի ենթադրյալ փոփոխության հետ:
«Ողջույն, Twitter! Ինչ վերաբերում է #RIPTwitter-ին, ցանկանում եմ, որ դուք իմանաք՝ մենք միշտ լսում ենք: Մենք երբեք չենք ծրագրել վերակազմակերպել կարգը (նորությունների ժապավենի ձևավորումը) հաջորդ շաբաթ»,- գրել է նա: Նորությունը հայտնել է Utramir.net-ը:
Դորսին նշել է, որ Twitter-ը օգնում է կապ պահպանել իրական ժամանակի ռեժիմում, և նրա ստեղծողները մտադիր են շարունակել աշխատանքը ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ այն «ավելի կենդանի դարձնելու համար»:
Նախկինում դժգոհություն էր առաջացրել այն փաստը, որ ծառայությունը նմանվում է Facebook-ին, որը նույնպես կիրառում է այդպիսի ալգորիթմ:










































