Thursday, 06 06 2024
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը

Իվանիշվիլին առաջադրել է թույլ թեկնածուի, որ իրենից միշտ կախման մեջ լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Դավիդ Դարչիաշվիլին:

Պարոն Դարչիաշվիլի, շաբաթ օրը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ներկայացրեց նախագահական ընտրություններում «Վրացական երազանքի» թեկնածուին՝ կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլիին։ Մինչ այդ շատ անուններ էին շոշափվում, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հենց նա:

– Ես կարծում եմ, որ նրա թեկնածությունն առաջադրելը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անձնական ընտրությունն է, և կոալիցիոն մեծամասնությունը սրանով ապացուցում է, որ «Վրացական երազանքում» միանձնյա որոշումներ են կայացվում։ Իսկ թե ինչու հենց ԿԳ նախարարը՝ ես կարող եմ երեք պատճառ նշել։ Առաջինը՝ և՛ նա, և՛ Իվանիշվիլին ֆինանսական գործունեությամբ են զբաղվում, երկրորդ՝ Մարգվելաշվիլին ակտիվ փորձառու քաղաքական գործիչ չէ, իսկ Իվանիշվիլիին անհրաժեշտ էր թույլ, իրենից կախման մեջ գտնվող թեկնածու։ Երրորդ՝ իմ կարծիքն այն է, որ Մարգվելաշվիլին «առանձնանում է» ռուսական իմպերիալիզմի իր հավակնություններով: Միգուցե դա նույնպես դուր է գալիս Իվանիշվիլիին:

Իսկ ինչպե՞ս է Մարգվելաշվիլին վերաբերվում հայերին։ Մենք տեղեկություն ունենք, որ որպես ԿԳ նախարար՝ նա հաճախ է հանդիպում հայ ուսանողների հետ:

– Ես այդ մասին ոչինչ չգիտեմ:

Ի՞նչ թեկնածու պետք է առաջադրի պարոն Սաակաշվիլիի կուսակցությունը, որ ուժեղ մրցակից հանդիսանա:

– Մենք պատրաստվում ենք ներկուսակցական քննարկում անցկացնել. կլինի մի քանի թեկնածու, և նա, ով կունենա ավելի բարձր վարկանիշ, կլինի մեր կուսակցության թեկնածուն:

– Խոսվում է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հավանական առաջադրման մասին։

– Ես կարծում եմ՝ թեկնածուներից մեկը կլինի Վանո Մերաբիշվիլին, ինչպես նաև՝ Գեորգի Բարալիձեն, ով այդ քննարկմանը մասնակցելու ցանկություն է հայտնել, կլինեն այլ թեկնածուներ ևս:

Խոսվում էր նաև, որ «Վրացական երազանքից» կարող է առաջադրվել Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն այդպես չեղավ։ Հնարավո՞ր է, որ նա ինքնաառաջադրվի, մամուլում նման տեղեկություններ են շրջանառվում:

– Նա այդ մասին չի հայտարարել՝ որքան ես գիտեմ:

Բայց հնարավո՞ր է:

– Ես չգիտեմ, Սալոմե Զուրաբիշվիլին շաբաթվա մեջ քանի ուրբաթ է հաշվում, մեզ հետ չի կիսում այդ ինֆորմացիան (ծիծաղում է):

Ինչպես Ձեր խոսքերից հասկացա, «Վրացական երազանքի» թեկնածուին այնքան էլ ուժեղ չեք համարում:

– Դուք շատ ճիշտ հասկացաք. միլիարդատեր Իվանշվիլին է «Վրացական երազանքի» հիմնական զենքը: Եթե վրացիներն այս անգամ քվեարկելիս ոչ թե նրա անձը հաշվի առնեն, այլ նրա քաղաքական գործունեությունը, նրա անցյալն ու ապագան, ապա շատ ավելի քիչ ձայն կտան:

Այսինքն, Դուք կարծում եք, որ վերջին ընտրություններում մարդիկ գնահատեցին պարոն Իվանիշվիլիի միլիարդնե՞րը։

– Հոկտեմբերի մեկին, քիչ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչները քվեարկեցին այժմյան իշխող կուսակցության օգտին, որովհետև այն գլխավորում էր հենց Իվանիշվիլին: Թե ինչպես կլինեն գալիք նախագահական ընտրությունները, կտեսնենք հոկտեմբերին, մինչ այդ դեռ շատ ժամանակ կա:

Արդա՞ր ընտրություններ եք ակնկալում:

– Թե ինչքան արդար կլինեն ընտրությունները, դեռ կտեսնենք։ Ես չեմ բացառում, որ իշխող կուսակցության ակտիվիստները փորձեն ֆիզիկապես ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վևա, բայց դա միայն կարծիք է, դժվար է որևէ բան հիմա ասել: Եթե ընտրությունները ճիշտ և արդար լինեն, ապա «Վրացական երազանքը» շատ քիչ ձայն կհավաքի:

Պարոն Դարչիաշվիլի, ջավախահայերը բողոքում են Սաակաշվիլիի վարած քաղաքականությունից՝ հաճախ այն անվանելով հայահալած, և հենց դա է պատճառը, որ խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տվեցին «Վրացական երազանքին»։

– Երբ 9 տարի մի երկիր ես ղեկավարում, բնականաբար, դժգոհ մարդիկ շատ են լինում։ Անհնար է ամբողջովին բացառել սխալները, բայց մյուս կողմից էլ՝ Սաակաշվիլին վերահիմնեց այս երկիրը և վերադարձրեց դրան հանրապետության կարգավիճակը, չի կարելի այդ ամենը մոռանալ:

Այդուհանդերձ, ո՞ր հարցերում է նա այդպես սխալվել, որ խորհրդարանական ընտրություններում ձախողվեց:

– Դե, կարծում եմ, որ ես ձեր հարցին արդեն իսկ պատասխանեցի՝ երբ 9 տարի ղեկավարում ես մի երկիր, դժգոհողներ, բնական է, կլինեն։ Բայց ես կամ և կլինեմ Սաակաշվիլիի կողմնակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում