Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալի մայրը կավա՞տ. մամուլ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում ընթանում է Հռիփսիմե Հարությունյանի, Էլզա Սահակովայի և Զվարթ Ալավերդյանի գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են «Լիլիթ» հյուրանոցային համալիրում պոռնկության զարգացմանը նպաստելու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սույն հյուրանոցային համալիրը պատկանում է Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանին, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է: Ուշագրավն այն է, որ գնդապետը պոռնկությամբ զբաղվելու համար կալանավորված Հռիփսիմե Հարությունյանի որդին է: Այսինքն՝ ուսադիրներով ընտանեկան բիզնես են զարգացրել: Սակայն Մ. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Իմ մայրը կապ չունի: Այս ամեն ինչի գլուխը թաքնված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետևում, և նրա պատվերով է ամեն ինչ այսպես ներկայացվում»: Թե ով է այդ պաշտոնյան, նա չի գաղտնազերծել:
Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մարատ Գրիգորյանի հետ «Ժողովուրդ»-ի զրույցը ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ձեզ պատկանող հյուրանոցային համալիրում նման վիճակ է տիրել:
-Ես դրա հետ կապ չունեմ: Դա մեր ընտանեկան սեփականությունն է: Հյուրանոցային համալիրի 80 տոկոսը պատկանում էր հայրիկիս` Մամիկոն Գրիգորյանին, մյուս համասեփականատերը մայրս է` Հռիփսիկ Հարությունյանը, որին պատկանում է 20 տոկոսը: Հայրս 2012թ. մահացել է, քաղցկեղով հիվանդ էր, և իրավական տեսանկյունից մնացած բաժնեմասը դեռ մայրիկիս անունով վերաձևակերպված էլ չէ, քանի որ հորս մահվանից հետո նրան նույնպես վիրահատել ենք:
-Այսինքն` Հ. Հարությունյանը, որը մեղադրվում է «Լիլիթ» հյուրանոցային համալիրում երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, Ձեր մա՞յրն է:
-Այո, նա իմ մայրն է, բայց եթե Դուք մտնեք Աբովյան քաղաք և հարցնեք իմ մայրիկից, բոլորը նրան գիտեն որպես շատ հարգված կին, և ավելին, Ձեզ ասեմ, որ մայրս հյուրանոց հաճախ չի այցելել, և հյուրանոցի հարցերով զբաղվել է քրոջս ամուսինը` Հրայրը:

-Բայց ըստ գործի նյութերի՝ բավական չէ, որ Ձեր հյուրանոցը հարմար վայր է եղել պոռնկության համար, մարմնավաճառությունն այնտեղ ծաղկել է անձամբ Ձեր մայրիկի ղեկավարությամբ:
-Իմ մայրն այս ամենի հետ կապ չունի: Այս ամեն ինչի գլուխը թաքնված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետևում, և նրա պատվերով է ամեն ինչ այսպես ներկայացվում: Իմ մայրիկը նամուսով, շատ զուսպ կին է, և եթե նման բան լիներ, առաջինը ես ինձ կվերացնեի: Մենք այդ աստիճանի մարդ չենք, որ այդ քայլին գնանք:
-Այդ դեպքում կասե՞ք, թե ով է այդ բարձրաստիճան պաշտոնյան և, առհասարակ, ինչու է ցանկանում Ձեր ընտանիքի անվան հետ խաղալ:
-Ի տարբերություն իրեն՝ ես չեմ ասի: Բայց եթե հերթը եկավ ասելուն, որ պարոն ոստիկանապետն իմանա, թե ով է նա, նրանից իր փետուրները կմնան: Ու որ եկավ ժամանակը, այնքան բան կասեմ, դեռ համբերում եմ: Մեր ու այդ բարձրաստիճան պաշտոնյայի մեջ նախկինում բարեկամական հարաբերություններ են եղել, իսկ հիմա ընտանեկան թշնամանք կա: Մնացածը` կգա ժամանակը, կասեմ:
-Ինչո՞ւ եք ձգձգում, վախենո՞ւմ եք, թե՞ այլ պատճառ կա:
-Ոչ, սպասում եմ տեսնեմ՝ ինչ կլինի: Ու հետո` այնքան չեմ ասի, որ նա մտածմունքից սատկի:

-Այս գործում միայն Ձեր մայրիկի անունը չէ: Էլզա, Զվարթ, Հեղինե, Հերմինե, Նարինե, Լիանա, Համեստ: Այս մարմնավաճառների հետ կապված ի՞նչ կասեք:
-Ես իմ անձնական նախաքննությունն էլ եմ անցկացնում: Այդ մարմնավաճառներն ասում են, թե մենք ամեն ինչ չենք ասել և տեսեք` դատարանում ինչ ենք անելու: Իսկ Էլզայի դեպքում իմացել ենք, որ իսկապես նման բանով է զբաղվում, և իրեն հեռացրել ենք:
-Այսինքն` Դուք չեք ժխտում, որ Ձեր հյուրանոցային համալիրում պոռնկության դեպք եղել է:
-Կրկնում եմ՝ դա իմ հյուրանոցային համալիրը չէ, դա մեր ընտանեկան սեփականությունն է, ես դրա հետ կապ չունեմ: Այն իմ հայրիկինն է, և մեր ընտանիքն ապրում է դրանով: Իսկ ինչ վերաբերում է նման երևույթներին, ի՞նչ իմանամ` այն մարդիկ, որոնք գալիս են, մարմնավաճառ են, թե ոչ, հո ԶԱԳՍ-ի վկայական չե՞մ պահանջելու:
-Դուք Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալն եք, կոչումով գնդապետ, արդյո՞ք այդ ամենը չի ստվերում Ձեր հեղինակությունը:
-Դա լավ բան չեմ համարում, ու որ օրվանից իմացել եմ, որ նման բան կա, փեսայիս ասել եմ, որ նման մարդկանց թույլ չտա ներս մտնել: Ավելին ասեմ, երբ իմ մայրիկը գնացել է այնտեղ, չի տեսել, թե ովքեր են գալիս-գնում, քանի որ գրասենյակը հյուրանոցից հեռու է: Նույնիսկ որպես քննիչ, որ այս ամենը չկապվի իմ ծառայության հետ, իմ սեփական դիմումի համաձայն խնդրել եմ, որ ազատեն իմ զբաղեցրած պաշտոնից` գրանցելով կադրերի ռեզերվում, մինչև տեսնեմ` ինչ է լինելու:

-Դուք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդա՞մ եք:
-Ո°չ, սակայն Գագիկ Ծառուկյանն իմ մանկության ընկերն է, մեզ բարեկամ, շատ մտերիմ մարդ է:
-Նա տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում Ձեր շուրջ: Դիմե՞լ եք նրան` օգնության խնդրանքով:
-Ոչ, չեմ դիմել, տեսնենք՝ իրավաբանական հարթությունում ինչ կլինի, նոր միգուցե դիմեմ օգնության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում