Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին պատրաստ է փոխարինել Վալտեր Մացարիին` «Նապոլի»-ում: Ինչպես հայտնի է, 51-ամյա մասնագետը իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Ես հետապնդում եմ առավելագույն նպատակներ և ցանկանում եմ միայն հաղթել: Կարող եմ նաև Իտալիա վերադառնալ` որպես «Նապոլի»-ի մարզիչ:
Ֆուտբոլում երբեք չի կարելի ասել «երբեք»: Դա է իմ կարգախոսը: Անձնագրում գրված ծննդյան թիվը չի արտացոլում իմ իրական տարիքը: Այդ մասին միշտ ասում եմ ակումբների նախագահներին»,- Il Mattino-ին տված հարցազրույցում նշել է 74-ամյա Տրապատոնին:









































