Իսպանական հանրահայտ AS պարբերականի փոխանցմամբ՝ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենն առաջիկա ամռանը լքելու է իր ներկայիս ակումբը:
Պեպ Գվարդիոլան հույսեր չի կապում հոլանդացի ֆուտբոլիստի հետ և վստահելու է Ֆրանկ Ռիբերիին ու Մարիո Գյոտցեին:
Ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել «Մանչեսթեր Սիթի»-ն, որը պատրաստ է 20 մլն եվրո վճարել Ռոբենի տեղափոխության դիմաց: Նշվում է, որ «Բավարիա»-ն պատրաստ կլինի նման գումարի դիմաց բաց թողնել խաղացողին:






































