«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպսկ. Կճոյանը գսւմարել է քահանայից և ծխական խորհդի անդամների ժողովներ:
Ժողովի ժամանակ սրբազան հայրը երևանաբնակ քահանաներին և Երևանի եկեղեցիների ծխական խորհուրդների անդամներին հորդորել է ընտրություններում քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Սրբազանը խնդրել է, որպեսզի քահանաները եկեղեցու հավատացյալներին ևս փոխանցեն իր հորդորը:
Լուսանկարը՝ Bravo.am-ի










































