«Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն համաձայնել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր նա ունի բոլոր հնարավորությունները երրորդ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:
«Հաշվի առնելով բոլիդի տեմպը՝ հնարավոր է, որ ընթացիկ մրցաշրջանում մենք ունենք լավագույն հնարավորությունը նվաճել չեմպիոնակ տիտղոսը: Մենք պետք է հաղթանակ տանեինք 2010 թվականին: Անցած մրցաշրջանում, մենք արժանի չէինք այդ տիտղոսին, քանի որ զիջում էինք ուժեղագույն բոլիդին: Սակայն չնայած այդ հանգամանքին՝ մենք կարողացանք պայքարել մինչև Բրազիլիայի Գրան-պրի:
Չեմ կարող ասել, որ այժմ ունենք ամենաարագ բոլիդը, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ամեն դեպքում պետք է նշեմ, որ մենք մրցունակ մեքենա ունենք»,- Ալոնսոյին մեջբերում է Reuters-ը: