Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի խաղաղապահները լքել են Գոլանի բարձունքները, տեղեկություն է տարածվել եվրոպական UNIFIL զորամիավորման՝ Հարավային Լիբանանից դուրս բերելու մասին, հաղորդում է MIGnews-ը:
Բեյրութում ԵՄ դեսպանի՝ Անջելինա Էյհորթի խոսքերով՝ պատճառը Սիրիայի քաղաքացիական պատերազմում «Հըզբոլլահի» մասնակցությունն է:
«Սիրիական հակամարտությունն արդեն ազդել է Լիբանանի մի քանի շրջանների վրա, որտեղ փոխհրաձգություններ են տեղի ունեցել, և մարդիկ են զոհվել: Իսրայելասիրիական սահմանին խաղաղապահների առևանգման նոր ալիքի հետ կապված՝ մենք չենք ցանկանում մեր մարդկանց վտանգի ենթարկել»,- ասել է դեսպանը:
ԵՄ-ն զգուշացնում է, որ խաղաղապահները կտարհանվեն, եթե չապահովվի նրանց անվտանգությունը:








































