Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ինչպես նավթը ԼՂ հարցում ոչինչ չի տալիս Ադրբեջանին, այնպես էլ Ասոցացման համաձայնագիրը ոչինչ չի տա Հայաստանին. Արիֆ Յունուսով

Ինչպես վառելիքի վաճառքը ոչինչ չի տալիս Ադրբեջանին ԼՂ հարցում, այնպես էլ Ասոցացման համաձայնագիրը` Հայաստանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի Հակամարտությունների և միգրացիայի բաժնի ղեկավար, քաղաքագետ, ադրբեջանցի կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսովը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանը և ԼՂ հակամարտությանը:

Արիֆ Յունուսովը նշեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև նոյեմբեր ամսին նախատեսվող Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Ղարաբաղյան հակամարտության վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական իմաստով, որովհետև կոնֆլիկտներն առնվազն ունենում են երկու կողմ: Նրա խոսքով` կողմերի միջև հակամարտության խաղաղ կարգավորում բավականին բարդ և բազմաստիճան գործընթաց է, մշտապես հաշվի է առնվում և հաշվի կառնվի ոչ միայն մեկ կողմի դերակատարությունը և այդ կողմի նկատմամբ վերաբերմունքը, այլև մյուս: Այսինքն՝ նա համոզված է, որ միայն ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը չափազանց քիչ է Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման համար, կարևոր չէ՝ ինչ ձևաչափով, կարևոր են նաև ԵՄ-ի հարաբերությունները մյուս կողմի հետ. նման հակամարտությունների դեպքում հաշվի են առնվում բոլոր ասպեկտները:

«Պետք է ընդգծել նաև, որ նման դեպքերում յուրաքանչյուր երրորդ երկիր հանդես է գալիս առաջին հերթին իր սեփական շահերի դիտանկյունից, այդ պատճառով Ադրբեջանը, որը վերջին տարիներին եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից սուր քննադատության է արժանանում մարդու իրավունքների ոլորտում արձանագրած բազմաթիվ խախտումների և ժողովրդավարական նորմերի խախտումների համար, եվրոպացիների համար մնում է լուրջ գործոն. չէ՞ որ Հարավային Կովկասում միայն Ադրբեջանն է հարուստ էներգառեսուրսներով: Իսկ այդ գործոնը որքան էլ փորձեն նսեմացնել, միևնույն է՝ շատ կարևոր է:

Ի դեպ, Ադրբեջանը լուրջ տարանցիկ դերակատարություն ունի նաև Աֆղանստանի հարցում: Եվ վերջապես՝ Ադրբեջանն ու ադրբեջանական տարածքը հաշվի են առնվում նաև իրանական խնդրում: Միևնույն ժամանակ Ադրբեջանի հարաբերություններն այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ, որևէ ազդեցություն չեն ունենում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա»,- մեկնաբանեց կոնֆլիկտոլոգը` շարունակելով, որ այս խնդիրը պետք է հանգուցալուծվի համակարգային գործոնների ազդեցությամբ և համադրմամբ:

«Այսինքն՝ եթե մի կողմը շարժվում է մեկ ուղղությամբ, մյուսը ևս այդ ուղղությամբ պետք է շարժվի: Իդեալական տարբերակը կլիներ այն, որ երկու կողմերն էլ շարժվեին մեկ` ժողովրդավարական ուղղությամբ: Այս դեպքում միայն հնարավորություն կստեղծվեր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Բայց քանի դեռ յուրաքանչյուր կողմը շարժվում է իր ուղղությամբ, նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը կփոխանցվի ապագա սերունդներին: Իսկ մյուս բոլոր համաձայնագրերը, վառելիքի վաճառքը, այս կամ այն միություն կամ կազմակերպություն ինտեգրվելը իրականում ոչինչ չեն որոշում»,- եզրափակեց իր խոսքն Արիֆ Յունուսովը:

Հիշեցնենք, որ ՀՀ և ԵՄ պաշտոնյաները նախատեսում են ՀՀ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել Արևելյան գործընկերության` Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ` նոյեմբեր ամսին: Իսկ մինչ այդ համաձայնագրի բանակցություններն ակտիվ փուլում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում