Նորագույն հետազոտությունները ցույց են տվել, որ միգրենի դեմ նոր դեղահաբերը, որոնք ընդունում են հղի կանայք, կարող են ազդել ապագա երեխայի մտավոր ունակությունների վրա: Գիտնականները նշել են նման 5 դեղամիջոցներ: ԱՄՆ դեղամիջոցների հանձնաժողովը պարզել է, որ դրանք բոլորը պարունակում են նատրիումի վալպրոատ, որը մեծացնում է բնածին թերություններ ունենալու հավանականությունը: Այս դեպքում երեխաների մոտ մասնավորապես նվազում է IQ մակարդակը:
Ուստի, փորձագետները կանանց խորհուրդ են տալիս չօգտագործել նման դեղահաբեր, որոնք կիրառվում են ոչ միայն միգրենի, այլև տարբեր նյարդային և հոգեբանական հիվանդություններ բուժելու համար:









































