Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ Իրանի հետ կապերի ամրապնդումը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար, հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանի խորհրդարանական գործերով փոխնախագահ Լոտֆոլ Ֆորունզադեի հետ հանդիպման ժամանակ Չիչեքը նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների անվտանգությանը և դիտարկում է այն որպես խաղաղության և զարգացման գրավական:
«Մենք միշտ սպասում ենք լավ նորությունների հարևան պետություններից, մասնավորապես Իրանից, որը խոր ընդհանրություն ունի մեզ հետ» ,- ասել է նա և հույս հայտնել, որ Իրանի առաջիկա նախագահական ընտրությունները հաջող կանցնեն:
Ֆորունզադեն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մինչև 35 միլիարդ դոլար հասցնելու համար:
Նա գնահատել է Անկարայի աջակցությունն Իրանի միջուկային խաղաղ ծրագրի հարցում և ասել, որ երկու երկրների միջև կապերի զարգացումը հօգուտ երկու երկրների է:











































