ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչները կտրուկ դեմ են Թամերլան Ցարնաևին նահանգի տարածքում հուղարկավորելու որոշմանը: Հիշեցնենք, որ նա կասկածվում է Բոստոնի ահաբեկչության կազմակերպման մեջ: Ուրբաթ բնակիչները հայտարարել են, որ մտադիր են պարզել՝ այդ դեպքում չե՞ն խախտվել որևէ իրավական նորմեր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք չենք ցանկանում, որ մեր շրջանը հայտնի լինի նրանով, որ այնտեղ հուղարկավորել են հանցագործությանը մասնակից որևէ մեկի մնացորդները»,- ասել է Ֆլոյդ Թոմասը, որը գլխավորում է Կարոլին շրջանի խորհուրդը: Հենց այդ շրջանի գերեզմանատներից մեկում էլ հուղարկավորվել է Ցարնաևը: Նա խոստովանել է, որ եթե ամեն ինչ օրենքով է արվել, ապա իրենք որևէ բան անելու հնարավորություն չեն ունենա:
Որոշման առնչությամբ անհամաձայնություն է հայտնել նաև Վիրջինիայի իսլամական կենտրոնի իմամը:









































