Կրեմլում բավարարված են Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների համագործակցության վերսկսմամբ: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունը՝ Սոչիում Օլիմպիադայի ժամանակ անվտանգությունն ապահովելու համար ռուսական և բրիտանական հատուկ ծառայությունների համագործակցության մասին:
«Հատուկ ծառայությունների առումով համագործակցությունն ընդհատված, սառեցված էր բրիտանական կողմի ցանկությամբ: Սակայն մենք հաճույքով համագործակցության պատրաստակամություն ենք հայտնում՝ ելնելով Սոչիում անվտանգ օլիմպիական խաղեր կազմակերպելու ցանկությունից»,- ՌԴ նախագահի մամլո խոսնակի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:







































