NASA-ի մասնագետները Curiosity մարսագնացի համար ընտրել են հորատման նոր վայր, որտեղից այն հետագա ուսումնասիրման համար հողի նմուշներ կվերցնի: Նոր կետը գտնվում է նախորդ «հորատանցքից» երեք մետր արևմուտք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիային:
Մարսագնացի հորատող սարքը փորձարկվել է փետրվարի սկզբին: Այն կարող է քարը փորել մոտ 7 սմ խորությամբ: Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները կարողացել էին առաջին անգամ ցույց տալ, որ հին Մարսում պայմանները բարենպաստ են եղել միկրոօրգանիզմների գոյության համար:
Գիտնականները ցանկանում են տեսնել, թե ինչպես են փոխվում երկրաբանական հատկությունները կետից կետ: Մարսագնացը նոր կետ՝ «Կամբերլենդ» կտեղափոխվի առաջիկա օրերին:










































