Thursday, 18 06 2026
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին

«Նախագահը մեդալ է տվել մի այլանդակի»

Գործարար Սիլվա Համբարձումյանը նախօրեին բարկացել էր «Առաջին լրատվական»-ի այն հրապարակման համար, որում նշված էր, թե նրա շուրջ միջպետական սկանդալ է հասունանում: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ նշված էր, թե նա չեխական Արտահանման բանկին 6.5 մլն եվրո է պարտք, և որ այդ պարտքը գոյացել է մի քանի տարի առաջ Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի՝ հացի գործարանը գնելու արդյունքում: Նշված էր նաև, որ Ա. Երիցյանը դրանից առաջ այդ գումարի արժողությամբ հացամթերքի արտադրման նոր սարքավորումներ է ներկրել Չեխիայից, իսկ դրա վճարման պարտավորությունը փոխանցվել է Ս. Համբարձումյանին: Վերջինս հերքեց, որ ինքը չեխական կողմին պարտք է, բայց նաև հաստատեց, որ այդ գումարը չեխական բանկերից մեկին, այնուամենայնիվ, պետք է վճարի, քանի որ ուղարկված սարքավորումները գնվել են լիզինգով և 20 տարի մարման ժամկետով: Իսկ մարումը կատարվելու է պայմանագիրը ստորագրելուց և արտադրանք տալուց հետո:

 Ս. Համբարձումյանի խոսքերով՝ դեռևս պակաս սարքավորումներ կան, որ չեխական կողմը պետք է բերի, տեղադրի, դրանից հետո միայն համապատասխան պայմանագիրը կկնքեն: Նրա խոսքերով՝ դրանք հացի արտադրման նոր տեխնոլոգիական սարքավորումներ են: Ինքը հացի արտադրման նոր գործարան է կառուցել, որն իր տեսակի մեջ աշխարհում երրորդն է, և որն, ամենայն հավանականությամբ, կաշխատի սեպտեմբերին:

Ս. Համբարձումյանն ամենաշատը վրդովված էր հրապարակման մեջ եղած այն մտքից, թե՝ եթե հաշվի չառնենք Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողիկին, ինքը Հայաստանի ամենախոշոր կին գործարարն է: «Շողիկն ո՞ւր էր, Ալեքսանյան Սամվելն ո՞ւր էր, որ ես գործարար էի»,- վիրավորված հարցնում էր նա:

Ս. Համբարձումյանի հետ մենք զրուցեցինք նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ ունեցած վեճի և նրա՝ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորության մասին:

– Տիկին Համբարձումյան, Ս. Խաչատրյանի հետ Ձեր վեճը ավարտվե՞ց:

– Ոչ, չի ավարտվել, կարող եք գրել, որ նախագահն իրեն շքանշան է տվել: Շքանշան է տվել մի այլանդակի:

– Իսկ ձեր խնդիրը ո՞ր փուլում է:

– Սպասում ենք, որ տան փողը: Ասում են՝ կտանք, բայց ոչ մի կոպեկ չեն տվել: 102 մլն դրամ է:

– Դուք արտերկրում ինչո՞վ եք զբաղվում:

– Ես հիմնականում դրսում եմ լինում, ոսկու և պղնձի հանքեր ունեմ Իրանում, Գանայում, Կամբոջայում, Լաոսում:

– Դրա համա՞ր եք ասում, թե` «ո՞ւր էր Շողիկը, երբ ես ՀՀ թիվ մեկ կին գործարարն էի»:

– Ես այսօր էլ թիվ մեկ կին գործարարն եմ, Ռոբերտ Քոչարյանի հետ էլ առնչություն չեմ ունեցել: Ցավը հենց այն է, որ եթե ունենայի, հիմա Հայաստանում կաշխատեի: Ես ոչ մի կուսակցությունից չեմ եղել, ոչ մի հովանավոր չեմ ունեցել:

– Խորհրդարանական ընտրություններից առաջ ասում էիք, թե հնարավոր է՝ քաղաքականությամբ զբաղվեք:

– 2,5 տարի հետո զբաղվելու եմ քաղաքականությամբ: Ուզում եմ ավարտել դրսի գործունեությունը: Հանքարդյունահանման մի քանի մեծ գործարաններ եմ բացելու, դրանք ավարտին հասցնեմ, որ դրսում շատ լինելու անհրաժեշտություն չլինի, և կգամ՝  քաղաքականությամբ կզբաղվեմ: Ուրիշները փողերը դուրս են տանում, ես ուզում եմ ներս բերել:

– Այսինքն՝ Դուք կսկսեք քաղաքականությամբ զբաղվել խորհրդարանական ընտրությունների շեմին: Իսկ որևէ կուսակցության անդամագրվելո՞ւ եք, հակառակ դեպքում շատ բարդ կլինի:

– Ես ոչ մի կուսակցություն չեմ մտնելու: Իմ կյանքը միշտ բարդության մեջ է եղել:

– Իսկ մտնելու եք քաղաքականություն, որ ի՞նչ անեք:

– Ինչ որ դրսում եմ արել, անեմ Հայաստանում, որ հայերը վերադառնան:

– Խորհրդարանական ընտրությունների՞ն եք մասնակցելու, մեծամասնակա՞ն ընտրակարգով եք առաջադրվելու:

– Այո, մեծամասնականով եմ առաջադրվելու:

– Սյունիքո՞ւմ եք առաջադրվելու:

– Երևանում էլ կարող եմ առաջադրվել, Գյումրիում էլ, կարող եմ Սյունիքում էլ առաջադրվել: Ես բավականին հարգված մարդ եմ այս հանրապետությունում: Ես որ բարեգործություններ էի անում, ո՞ւր էին սրանք:

– Գոյություն ունեցող պայմաններում Ձեր քաղաքական մուտքը հաջողություն կունենա՞:

– Իմ կարծիքով՝ նման պայմաններ չեն լինի, շատ ավելի լավ պայմաններ կլինեն, որովհետև ժողովուրդն արդեն հասունացել է: Ես կարծում եմ, որ շուտով բոլորը կհասկանան, և Հայաստանում շատ լավ ընտրություններ կլինեն:

– Իսկ կարո՞ղ է նախագահական ընտրություններին էլ առաջադրվեք:

– Այս կյանքում անհնարին ոչինչ չկա (ծիծաղում է):

– Փաստորեն, կլինեք Հայաստանի ոչ միայն թիվ մեկ կին գործարարը, այլ նաև առաջին կին նախագահի թեկնածուն:

– Հետաքրքիր կլինի, դեռ թող խորհրդարանականը գա, հետո նախագահականի մասին կմտածենք:

– Կարո՞ղ է հանկարծ իրադարձություն փոխեք Հայաստանում:

– Բա եթե գալիս եմ, մենակ դրա համար եմ գալիս, որ հայերը վերադառնան Հայաստան:

– Շա՞տ հայերի եք հանդիպում դրսում:

– Այո, սարսափելի շատ, ամեն տեղ կան հայեր, նոր գնացած հայեր են: Զբաղվում են շինարարությամբ, առևտրով, ամեն ինչով, միայն թե գնան այստեղից: Երբ գալիս եմ Հայաստան, հաճախակի եմ լինում գյուղերում: Մարդիկ տները 3000 դոլարով վաճառում են, որ ավտոբուս նստեն ու գնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում