74 տարեկանում մահացել է լեգենդար Jefferson Airplane ռոք-խմբի հիմնադիր Փոլ Քանթները՝ հայտնում է San Francisco Chronicle-ը:
Երաժշտի մահվան պատճառ են դարձել անցած տարվա մարտին տարած ինֆարկտից հետո առաջացած բազմաթիվ բարդությունները:
Փոլ Քանթները և վոկալիստ Մարթի Բալինը Jefferson Airplane-ը հիմնել են 1965թ.: Խումբը թողարկել է 8 ստուդիական ալբոմ: Surrealistic Pillow ալբոմից Somebody to Love և White Rabbit երգերը Rolling Stone ամսագրի կողմից ընդգրկվել են բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցուցակում:
1996. Քանթներն ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում:












































