Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանզան հայտնել է, որ ռուսական «Սու-27» կործանիչը մոտեցել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռին: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 25-ին՝ Սև ծովի միջազգային օդային տարածքում: Ռուսական «Սու 27»-ը մոտեցել է ամերիկյան RC-135U-ին: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ դա տեղի է ունեցել «ռուս օդաչուի ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առայժմ չի մեկնաբանել տեղեկատվությունը:







































