Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ԱԱԾ-ն անտեր չի մնա. այդ պաշտոնը պահում են Բակո Սահակյանի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոմանք զարմանում են, թե ինչու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին չեն ուղարկում թոշակի՝ ի վերջո, մարդը 70 տարեկան է, վատառողջ է։ Տարիքի, թե այլ պատճառներով հաճախ է «կիքսեր» թողնում։ Ընդամենը վերջերս կառավարության նիստի ժամանակ նա մեր հարևան վրացիների մասին այնպիսի մի արտահայտություն էր արել, որ նիստից հետո կառավարամերձ շրջանակներից զանգում էին խմբագիրներին ու համոզում այդ արտահայտությունը հանել կայքերից, որ հայ-վրացական հարաբերությունները չփչանան։

Այսինքն՝ մարդը 1970 թվից սովետական ՊԱԿ-ի, ապա հետսովետական ԱԱԾ-ի աշխատակից է, 2004 թվից՝ ԱԱԾ տնօրեն, և վաստակած հանգստի գնալու ժամանակն է։ Եվ քանի որ նրա պաշտոնավարման ժամկետն արդեն մի անգամ՝ 2011-ին, Սերժ Սարգսյանը 5 տարով երկարացրել է, դժվար թե նորից երկարացվի, ուստի «փնտրվում» է ԱԱԾ տնօրինացու։

Ըստ որոշ լուրերի, խնդիրը ոչ այնքան վստահելի կադր չգտնելու մեջ է, որքան նրանում, որ, ինչպես պնդում են ԱԱԾ-ին մոտ կանգնածները, այդ պաշտոնը պահում են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի համար, որը 2001-2007 թթ. եղել է ԼՂՀ ԱԱԾ պետ և նախագահի պաշտոնում իր առաքելության ավարտին պատրաստվում է տեղափոխվել Երևան։

Սակայն խնդիրն այն է, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները կայանալու են 2017-ին, իսկ 2016-ի փետրվարի 16-ին լրանում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։

Այսինքն, այժմ փնտրվում է պաշտոնի «տեղապահ», որը մեկ-մեկուկես տարով կզբաղեցնի այդ պոստը և այն սկուտեղի վրա կհանձնի Բակո Սահակյանին։ Ասում են, որ «տեղապահի» մի քանի հավակնորդներ կան․ ԱԱԾ տնօրենի տեղակալները՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, և Գորիկ Հակոբյանի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում