Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ցանկանում է հանդես գալ իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած ակումբում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գվարդիոլան հիանալի մարդ է: Կցանկանայի հանդես գալ նրա գլխավորած ակումբում: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի նրա հետ ապագայում:
Ցանկություն ունեմ ապագայում վերադառնալ Բրազիլիա, դեմ չէի լինի հանդես գալ ԱՄՆ-ում»,- հայտարարել է բրազիլացի հարձակվողը:







































