Ֆինլանդիայի իշխանությունները ծրագրում են արտաքսել երկրից մոտ 20 հազար ներգաղթյալների, որոնք հավակնում են փախստականի կարգավիճակի, հաղորդում է Reuters-ը:
«Տվյալ պահին մեր գնահատականներով այդ թիվը կկազմի 20 հազար, սակայն նրանց քանակը, ովքեր կամովին կարող են հրաժարվել փախստականի կարգավիճակից, կարող է փոխվել»,- ասել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար Պյայվի Ներգը:
Նրա խոսքերով` իրենց հայցադիմումներից արդեն 4 հազար մարդ է հրաժարվել:







































