Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, տեղեկացնում է Goal.com-ը:
22-ամյա արգենտինացին «կապտանռնագույններ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակն է:
Կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել «ծեր սենյորա»-ի երիտասարդ հարձակվողի տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 30 հանդիպման, դարձել 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:







































