Փարիզում Femen շարժման ակտիվիստներն ակցիա են անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Փարիզ այցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես վկայում է Twitter միկրոբլոգների ցանցում շարժման օգտահաշվում հայտնված տեսագրությունը, շարժման ներկայացուցիչները Էյֆելյան աշտարակից ոչ հեռու՝ Սենայի կամուրջներից մեկից ամրացրել էին պաստառ, որի վրա գրված է եղել. «Բարի գալուստ, Ռուհա՛նի, ազատության դահիճ»։
Կամրջի հենասյուներից մեկից կախված է մեծ տիկնիկ, որը պատկերում է կախված մարդու։ Նրա կրծիքն փակցված է Իրանի դրոշը։
Ակցիան չի վերաբերել անձամբ Ռուհանիին։ Ակցիայի ժամանակ նախագահը Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի ուղեկցությամբ գտնվել է Հաշմանդամների տանը, այնուհետև ուղևորվել արդյունաբերողների ու ձեռնարկատերերի ֆրանսիական միավորման՝ Medef-ի ներկայացուցիչների հետ հանդիպման։








































