ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունների կիրառման՝ ԱՄՆ նախագահին տրվելիք թույլտվության բանաձևը, որը քննվում է Կոնգրեսում, գործադիր իշխանությանը կտա շատ լայն լիազորություններ։ Այս մասին Sputnik գործակալությանն ասել է ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին:
«Եթե հիմնվենք բանաձևի ձևակերպումների վրա, դրանում գրեթե չի լինի սահմանափակում, որպեսզի նախագահն ամերիկյան զորք ուղարկի աշխարհի գրեթե ցանկացած անկյուն»,- ասել է սենատորը։
Ներկայում ԴԱԻՇ-ի դեմ գործողությունն անցկացվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո կոնգրեսի կողմից տրված՝ ահաբեկչության դեմ պայքարի թույլտվության հիման վրա։









































