Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքները, սակայն դժվարացել է կանխատեսել՝ արդյոք այդ ջանքերը հաջողությամբ կպսակվե՞ն: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Թուրքիան և Իսրայելը նախկինում եղել են ռազմավարական գործընկերներ, ունեցել են գերազանց հարաբերություններ: Մենք չէինք ցանկանում դրանց վատթարացում, և մենք չէինք դրա մեղավորը: Մենք կողջունենք քաղաքական ուղու յուրաքանչյուր փոփոխություն»,- ասել է Նեթանյահուն:
«Մենք փորձում ենք դա անել: Ես չգիտեմ՝ արդյոք մենք հաջողության կհասնե՞նք, բայց կարծում եմ, որ այդ ուղղությամբ ջանքերը կշարունակենք»,- հայտարարել է վարչապետը:
Նա հասկացնել է տվել, որ Թուրքիայի հետ կապված դիվանագիտական ջանքերը կախված չունեն Հունաստանի և Կիպրոսի հետ Իսրայելի համագործակցության զարգացումից:









































