ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը 2015թ.-ին կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ամառային փորձարկում իրականացնել:
Այս մասին հինգշաբթի օրը Կոնգրեսի լսումների ժամանակ հայտնել է Պենտագոնին կից գործակալության փոխծովակալ Ջեյմս Սիրինգը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Իրանը, հնարավոր է, ի վիճակի կլինի ՄԲՀ-ի ամառային փորձարկում իրականացնել 2015թ.-ին»,-ասել է ամերիկացի զորահրամանատարը:
Իրանի զինվորականները մշտապես հայտնում են հրթիռների հաջողակ փորձարկումների մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին հայտնի դարձավ «ծով-ցամաք» դասի միջին հեռահարության հրթիռի հաջող փորձարկման մասին:








































