BBC-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Walt Disney Company կինոստուդիան պլանավորում է թողարկել «Աստղային պատերազմներ» (Star Wars) ցիկլի ևս առնվազն չորս նոր ֆիլմ։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է կինոընկերության ղեկավար Ռոբերտ Այգերը։
Նրա խոսքերով՝ ներկայումս նախապատրաստական ու ստեղծման տարբեր փուլերում են գտնվում «Աստղային պատերազմներ» ցիկլի չորս նոր ֆիլմերը՝ չհաշված 7-րդ դրվագը («Ուժի զարթոնք»), որի շնորհանդեսը տեղի է ունենալու 2017 թվականին։ Նա խոստացել է, որ 7-րդ դրվագից հետո կլինեն նոր ֆիլմեր, սակայն չգիտի, թե ստույգ որքան և ինչ հաճախականությամբ։








































