Լախդար Բրահիմին համաձայնել է մնալ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են Ժնևյան կոմյունիկեի հիման վրա միջազգային կոնֆերանս գումարել: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա ողջունել է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները՝ նշելով, որ դրանք լավ նորություններ են: Նրա խոսքով՝ իրենք դրան երկար են սպասել: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ սիրիական ուղղությամբ շատ աշխատանք կա անելու:
«Գլխավոր քարտուղարը դրան շատ լուրջ է վերաբերվում և խնդրել է համատեղ հատուկ ներկայացուցչին մնալ, ինչին նա դրական է պատասխանել»,- ասել է Էլիասոնը՝ նշելով, որ իրենք կասկածում են մոտ ապագայում սիրիական ճգնաժամի ռազմական լուծմանը:










































