Monday, 22 06 2026
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել

Երբ թիկունքին «Սերժն է կանգնած». մամուլ

Նախօրեի երեկոյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի հատվածում միմյանց են բախվել «Գազել» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ:
«Գազելի» ուղևորների վկայությամբ` BMW-ի վարորդը դուրս է եկել մեքենայից, հայհոյանքներով ու սպառնալիքներ տեղալով` նախ բռունցքների, ապա քացիների տակ առել «Գազելի» տարիքավոր վարորդին: Րոպեներ անց ծեծող կողմը շատացավ` «Հրապարակ»-ին պատմել է ուղևորներից մեկը, ով դժվարությամբ է համաձայնել պատմել տեսածը: Ըստ նրա, դրանք դուրս թափվեցին BMW-ի միջից ու անխղճորեն հարվածների տակ առան խեղճ մարդուն:

«Գազելի» վարորդին` 65-ամյա Սուրեն Գևորգյանին, անգիտակից վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն (Հանրապետական հիվանդանոց): Նրա վիճակն այնքան ծանր է, որ բացատրություն տալ չի կարողանում:
Սուրեն Գևորգյանն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից է: Իրենց համագյուղացու հետ կատարվածը ցնցել է տեղի բնակիչներին: Վերջիններս զայրացած ու վիրավորված են: «Ցավալին այն է, որ սովորական պատահարը դարձել է լուրջ միջադեպ: Ինչ-որ ջահելներ, որ, ըստ խոսակցությունների, խմած են եղել, հարձակվել են մարդու վրա ու դաժանաբար ծեծել: Գյուղացիների վրդովմունքին չափ չկա»,- ասել է Հայթաղ համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը:

Պարզվել է նաև Սուրեն Գևորգյանին ծեծող BMW-ի վարորդի ինքնությունը. 31-ամյա Գարրի Առաքելյանն է: Վերջինս ցինիկաբար հայտարարել է, թե իր դեմ խաղ չկա, որովհետև թիկունքին Սերժն է կանգնած:
«Հրապարակի» տեղեկություններով, Գարրի Առաքելյանը, թեև Աշտարակ քաղաքի գրանցում ունի, իրականում Վրաստանի Մառնեուլի շրջանից է և այն «հողատերերից», որոնք արդեն երրորդ տարին է` Արմավիրի մարզի մի շարք գյուղերում սոխի բիզնես են իրականացնում: Ըստ թերթի աղբյուրի` այդ հողերը պատկանում են որոշ պաշտոնյաների ու բարձրաստիճան զինվորականների, որոնց «դաբրոյով» էլ վրացահայերն իրենց այստեղ այդքան ազատ են զգում. այնքան ազատ, որ հայհոյում են, սպառնում, դաժանաբար մարդ ծեծում:

Հիվանդանոցում գտնվող Սուրեն Գևորգյանի առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր է: Բժիշկները լրացուցիչ հետազոտություն են իրականացնում: Չի բացառվում վիրահատական միջամտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում