Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ բախման ժամանակ սպանվել է 3 զինծառայող։ Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ քուրդ զինյալների հետ բախման հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող, որոնց տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանցից 3-ի կյանքը չի հաջողվել փրկել։
Հաղորդվում է, որ Սուրի 5 թաղամասերում մտցվել է փողոց դուրս չգալու նոր արգելք։




































