Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հույս է հայտնել, որ կշարունակվի Ռուսաստանի հետ համապատասխան էներգետիկ նախագծերի իրագործումը:
«Բնականաբար, մենք կգնահատենք էներգակիրների տարբեր այլընտրանքները, դիտարկում ենք էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացումը և փնտրում ենք նոր մատակարարներ։
Սակայն էներգետիկ ոլորտում գոյություն ունեցող հուսալի նախագծերը, որոնք մենք ունենք և որոնց հարցում չունենք որևէ խնդիր, նույն ռեժիմով կայուն կշարունակվեն նաև հետագայում»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ հուսով է, որ կշարունակվի ատոմային էներգետիկայի ոլորտում միջնաժամկետ ու երկարաժամկետ նախագծերի իրագործումը։









































