Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) բյուջեն ավելացվել է 47 տոկոսով և հասցվել 1.6 միլիարդ լիրայի (մեկ դոլարն այժմ հավասար է 3.02 լիրայի)։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Լյութֆի Էլվանը։
Նրա խոսքով՝ ներկայումս MIT-ի համար կառուցվում է նոր շենք։ Վերջին 10 տարում MIT-ի բյուջեն աճել է 419 տոկոսով։ 2006 թվականին այն կազմել է 315.4 միլիոն լիրա։







































