Մեծ Բրիտանիայի ոստիկանության նախկին սերժանտ Ջեյմս Բոուեսը 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել Sun հրատարակչությանը գումարային պարգևատրման դիմաց գաղտնի տեղեկատվություն տրամադրելու համար: Այս վճիռը կայացրել է Օլդ-Բեյլի կենտրոնական քրեական դատարանը:
Ավելի վաղ Բոուեսը դատական նիստերի ժամանակ ընդունել էր մեղքը: Նա տեղեկացրել է, որ ոստիկանությունում աշխատելու տարիներին մի քանի անգամ պարբերականին ընթացիկ հետաքննությունների վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն է վաճառել:
Դեպքեր են եղել նաև, որ Բոուեսին իր տված տեղեկատվության դիմաց ոչինչ չեն վճարել: Մեկ այլ անգամ օրինազանցը 500 ֆունտ է ստացել:
Sun-ը Բրիտանիայում ամենաշատ տպաքանակ ունեցող թերթն է, որը թողարկվում է Ռուպերտ Մերդոկի մեդիա հոլդինգի կողմից:









































