Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է Բունդեսլիգայի 18-րդ տուրում խփված լավագույն 5 գոլերի ցանկում:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը լավագույն գոլի ցանկում ներառել է Մխիթարյանի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասը խփած գոլը: Լավագույն հնգյակում են նաև Ուգո Ալմեյդանի («Հանովեր»), Ռաֆայելի («Բորուսիա» Մ.), Ջիլոան Համադի («Հոֆենհայմ») և Ալեքսանդր Մայերի («Այնտրախտ» Ֆ.) գոլերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի և գոլային 9 փոխանցման հեղինակ:






































