Սուրճի սիրահարներին երկարատև հետևելու արդյունքում պարզվել է, որ սուրճ և կոֆեին պարունակող մթերքների մշտական օգտագործումը չի հանգեցնում սրտի աշխատանքի արագացման և առիթմիայի զարգացման և հետևաբար չի կարող մեծացնել կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդությունների ռիսկը: Այդ մասին հոդվածը հրապարակվել է Journal of the American Heart Association ամսագրում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ամերիկացի գիտնականները այդ եզրակացությանն են հանգել մեկ տարի շարունակ հետևելով 1.3 հազար կամավորների վիճակին, ովքեր պարբերաբար օգտագործել են սուրճ և կոֆեին պարունակող մթերքներ:
Պարզվել է, որ սուրճ ու կոֆեին պարունակող մթերքների և սրտի աշխատանքի արագացման ու առիթմիայի զարգացման միջև կապ չկա: Դա դիտվել է ինչպես օրը 1-2 բաժակ սուրճ օգտագործողների, այնպես էլ 5-6 բաժակ օգտագործողների մոտ:










































