Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզչական շտաբը մտադիր է համալրել թիմի կազմը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հետաքրքրված է «Մայնց»-ի կիսապաշտպան Յունուս Մալիի ծառայություններով: Սակայն ֆուտբոլիստը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումն ընթացիկ մրցաշրջանում:
Այդ պատճառով «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը շարունակում է կիսապաշտպան փնտրել: Ցորկի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Օլիվեր Տորեսը: Չի բացառվում, որ գերմանական ակումբն արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ: Դորտմունդցիները պատրաստ են 15 մլն եվրո վճարել Տորեսի տրանսֆերի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 23 հանդիպում է անցկացրել «Ատլետիկո»-ի կազմում, մեկ գոլ է խփել և գոլային երեք փոխանցում կատարել:







































