Friday, 03 07 2026
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար

Մեզ պետք է ներքին Շուշի

21 տարի առաջ ազատագրվեց Շուշին: Դա ոչ միայն կարևոր և բեկումնային մի դրվագ էր Ղարաբաղի պատերազմի ընթացքում և ոչ միայն նշանակալից հաղթանակ՝ հայ ժողովրդի ճակատամարտերով հարուստ պատմության շղթայում, այլ նաև ընդհանրապես հայ ժողովրդի մտքի, կամքի և վարքագծի եզակի դրսևորում: Անառիկ թվացող Շուշին ազատագրվեց այդ մտքի, կամքի և անձնուրացության շնորհիվ:

Պատերազմական այս սխրանքը հիանալի նախադեպ էր ոչ միայն ռազմական այլ հաջողությունների, այլ նաև քաղաքացիական կյանքում պետական շինարարության համար, որ հայ ժողովուրդը ստիպված էր մղել պատերազմին զուգահեռ: Սակայն այդ գործում, դժբախտաբար, Շուշին չդարձավ նախադեպ, չդարձավ սխրանքի օրինակ, չեղավ ոգեշնչման ամբողջական աղբյուր: Շուշիին հաջորդեցին պատերազմական այլ կարևոր հաղթանակներ և վերջապես՝ ամբողջական հաղթական հրադադարը, սակայն դրան հաջորդած պետականաշինական գործընթացում աստիճանաբար մարեց կապը այդ սխրանքների հետ, և խաղաղության կառուցումը չդարձավ պատերազմի հաղթանակի շարունակություն:

Պետական շինարարության ընթացքում հայ ժողովուրդը, այդ շինարարության պատասխանատվությունը ստանձնած անձինք և խմբերը ըստ էության երբեք իրենց առջև չդրեցին պատերազմի ընթացքում Շուշիի ազատագրմանը համարժեք նպատակներ և հավաքական մտքի, կամքի ու սխրանքի շնորհիվ չհասան այդ նպատակների իրականացմանը: Ավելին, հավաքականությանը փոխարինելու եկավ հատվածականությունը, մտքին փոխարինեց բնազդը, կամքին՝ ախորժակը:

Տոնական օրերին ընդունված չէ թերևս այդպիսի մտորումներ ունենալ, սակայն ներկայումս Հայաստանը և Ղարաբաղը գտնվում են այնպիսի հանգուցային, բեկումնային մի ժամանակահատվածում և իրավիճակում, որ աշխատանքային մտորումները չպետք է դադարեն անգամ տոն օրերին, և չպետք է դադարել իրերն իրենց անունով կոչել ոչ միայն ոչ մի օր, այլ նաև ոչ մի րոպե ու վայրկյան: Հայաստանի Հանրապետության, Հայաստանի հասարակության առջև դրված է այդ հրամայականը՝ վերջապես դնել խաղաղ պետականաշինության գործում Շուշիի ազատագրմանը համարժեք նպատակ և միտք, կամք և քաջություն ունենալ՝ հասնելու այդ նպատակին:

Ներկայումս Հայաստանի և գուցե ընդհանրապես երկու հայկական պետականությունների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև դրված է այդ սխրանքի հրամայականը: Մենք սովորական վիճակում չենք, որպեսզի բավարարվենք պետական ընթացքի սովորական դինամիկայով: Մենք արտառոց վիճակում ենք, և մեզանից պահանջվում են արտառոց, հերոսական որոշումներ, որպեսզի մեր խաղաղությունը համարժեք լինի մեր իսկ հաղթած պատերազմին և լինի այդ պատերազմի արժանի շարունակությունը: Մենք ներկայումս ունենք ինքներս մեզ հաղթելու անհրաժեշտություն, քանի դեռ ինքներս մեզ չենք պարտվել վերջնականապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում