Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր փիլիսոփայության մասին և մեկնաբանել Ֆերնանդո Տորեսի հեռանալու հնարավրության մասին շրջանառվող լուրերը:
«Կյանքում կան իրականություն և արդարացումներ: Ես իրականության մեջ եմ ապրում: Մարդն, ընդհանրապես, կարող է ապրել երկու կերպ, երկու ուղի կա՝ բողոքել կամ ընդունել իրականությունը: Ինձ ավելի մոտ է երկրորդը:
Ինչ վերաբերում է Տորեսին, ապա մենք խոսել ենք Ֆերնանդոյի հետ: Նա գիտի, թե ինչպես եմ ես տեսնում իրավիճակը, իսկ ես գիտեմ, թե ինչպես է այն պատկերացնում նա: Սակայն մեր զրույցի բովանդակությունը երկուսիս գաղտնիքն է և ես չեմ կարող հրապարակել այն»,- AS –ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:





































