Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը շուտով կսկսի հերոսանալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստրասբուրգից վերադարձող ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը շուտով կսկսի հերոսանալ, թե իրենց անդուլ ջանքերի արդյունքում հնարավոր եղավ տապալել Հայաստանի համար հատկապես առավել վտանգավոր՝ «Լարվածության ավելացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցն Ուոլթերի հեղինակությամբ, որի օգտին գրանցվեց 66 կողմ, 70 դեմ, 45 ձեռնպահ: Գաղտնիք չէ, որ իշխանությունը մոբիլիզացրել էր ողջ ուժերը եւ որոշ պատգամավորների գործուղել մի շարք երկրներ:

Օրինակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկ շաբաթից ավելի դրսերում էր՝ սկզբում մերձբալթյան հանրապետություններում, ապա Չեխիայում եւ վերջում՝ հարազատ Հունաստանում, որտեղ պետք է բանակցեր-բարեխոսեր, որ այդ երկրներից ընտրված ԵԽԽՎ պատվիրակները մեր կողմն անցնեին, մեր օգտին քվեարկեին: Սակայն, երբ նայում ես երեկվա քվեարկությունների ցանկը, ուշագրավ պատկեր է առաջանում: Օրինակ, Հունաստանից քվեարկությանը մասնակցած 4 պատվիրակներից երկուսը կողմ են քվեարկել Ուոլթերի զեկույցին, երկուսը՝ դեմ: Չեխիայի երեք պատվիրակներն էլ ձեռնպահ դիրքորոշում են հայտնել։ Ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Վրաստանը, Սերբիան։

Ի դեպ, Վրաստանում էլ բանակցելու էին ուղարկել Հերմինե Նաղդալյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում