Իտալացի քաղաքական գործիչները քննադատել են Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին այն բանից հետո, երբ վարչապետի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումից առաջ Կապիտոլիումի թանգարանում փակվել են մերկ անտիկ արձանները, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հայտնել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ` Ռենցին ոչ միայն չի նշել մարդու իրավունքների մասին Իրանում, այլև «անտեսել է» Իտալիայի մշակութային անհատականությունը` ծածկելով մերկ մարդկանց արձանները:
«Մյուսների մշակույթի հանդեպ հարգանքը չի կարող և չպետք է նշանակի հրաժարվել սեփականից»,- ասել է աջակենտրոն «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամներից մեկը:




































