Գերմանիան առաջարկում է Մերձավոր Արևելքում ստեղծել 500 հազար ժամանակավոր աշխատատեղեր սիրիացի փախստականների համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարար Գերդ Մյուլերը Հորդանան այցի ժամանակ, հաղորդում է Asscociated Press-ը:
«Գումար աշխատանքի դիմաց» նախագծի թողարկման համար Գերմանիան նախատեսում է 200 հազար եվրո հատկացնել:
Նախարարի կարծիքով` տարածաշրջանում ներդրումները «20 անգամ ավելի արդյունավետ են», քան փախստականներին ֆինանսական օգնությունը:










































