Նորաձևության ժամանակակից աշխարհի ամենավառ ներկայացուցիչներից Քենդալ Ջենների և Կառա Դելևինի մոմե արձանները փետրվարի 8-ից տեղ կգտնեն Մադամ Տյուսոյի թանգարանում: Այս մասին հայտնում է starslife.ru-ն՝ հղում անելով սոցցանցերին:
Թանգարանի ներկայացուցիչները նշել են, որ մոդելների ճշգրիտ կրկնօրինակներով առաջին անգամ հիանալ հնարավոր կլինի Լոնդոնի Նորաձևության շաբաթին նվիրված ինստալյացիայի շրջանակներում:
Իսկ մինչ այդ ցուցադրության պատրաստությունը եռում է: Քենդալն իր կրկնօրինակի համար աչքեր է ընտրում, իսկ Կառան հիանում է, որ իր մոմե կրկնօրինակի վրա կան նույնիսկ իր դաջվածքները:










































