Անգլիացի 5-ամյա փոքրիկ Լյուիս Թաունսը հայտնվել է անգլիական մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում:
Նշվում է, որ փոքրիկ ֆուտբոլիստի համար հիմնական պայքարը ծավալվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի միջև:
Այժմ Թաունսը մարզվում է «քաղաքայիններ»-ի ակադեմիայում՝ խաղալով իրենից երկու տարով մեծ տղաների հետ: Ընդ որում, Լյուիսը «Յունայթեդ»-ի երկրպագու է:
Բացի այդ, 5-ամյա տաղանդի ծառայություններով են հետաքրքրված «Լիվերպուլ»-ն ու «Էվերթոն»-ը:









































